Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ադրբեջանը կովկասյան «սև խոռոչ» է, եթե կուզեք` ուռուցք

Ադրբեջանը կովկասյան «սև խոռոչ» է, եթե կուզեք` ուռուցք
22.06.2023 | 10:56

Ամենամեծ ցավն այն է, որ ԱդրբեջանՆ ունի և՛ ԱՄՆ-ի ու Արևմուտքի հիմնական խաղացողների օժանդակությունն ու հովանավորությունը, և՛, ցավոք սրտի մեզ` մեր դաշնակից Ռուսաստանի։

Ադրբեջանը ժամանակի ընթացքում կարողացավ ստեղծել շահերի այնպիսի գոտի, որպեսզի կարողանա օգտագործել գերտերությունների շահերը հանուն իր սեփական շահերի։

Բայց այստեղ հատկապես մեծ ներդրում ունեն Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները։ Նրանք բոլորը նպաստել են, որպեսզի Ադրբեջանը դառնա այն կովկասյան հրեշը, ինչպիսին այսօր է։

Ադրբեջանը կովկասյան «սև խոռոչ» է, եթե կուզեք` ուռուցք, որի հիմնական սնուցողը փոքրասիական մյուս «սև խոռոչն» ու չարորակ ուռուցքն է` Թուրքիան։

Այս երկուսի փլուզումն է միակ հնարավորությունը, որ տարածաշրջանում կարող է լինել խաղաղություն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2860

Մեկնաբանություններ